Tuesday, December 17, 2013

Օ. Հենրի։ Մոգերի ընծաները


mskh_logo
I
Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ
16.12.2013
9.00-9.30 Ընդհանուր պարապմունք
9.30-11.00 Ամանորյա պատմվածքների ընթերցում
11.00-12.00 Երգ-պար
12.00-12.30 Ընդմիջում
12.30-14.00 Ամանորյա պատմվածքների քննարկում-ընտրություն

17.12.2013
9.00-9.30  Ընդհանուր պարապմունք
10.00-14.00 Ճամփորդություն Բնության պահպանության թանգարան
18.12.2013
9.00-9.30 Ընդհանուր պարապմունք
9.30-10.50 Համով տոնածառների պատրաստում
10.50-11.00 Ընդմիջում
11.00-12.00 Ամանորյա ֆիլմի դիտում
12.00-12.30 Ընդմիջում

12.30-14.00 Խեցեգործություն  

Thursday, November 21, 2013

7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՄԱՅՐԵՆԻԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Խոսքի մշակույթ
լեզվաբանական (քերականական) գիտելիք
կայքի, բլոգի համար նյութի ստեղծում (լրատվություն, քննարկման առաջարկ, այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, կրթահամալիրի կայքի և այլ ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանք)
քննարկումների մասնակցություն
քերականական վարժություններ

7-9-րդ  դասարաններ
Ձևաբանություն։ Թեքվող և չթեքվող խոսքի մասեր: Հիմք և վերջավորություն: Գոյական անուն։ Գոյականի թիվ. հոգնակիի կազմությունը: Հավաքական գոյականներ։ Գոյականի հոլովումը, հոլովական ձևեր։ Որոշյալ և անորոշ առում, անձի և իրի առումներ։ Որոշյալ հոդերի կիրառությունը: Ածական անուն։ Ածականի կազմությունը, տեսակները, համեմատության աստիճաններ։ Թվական անուն։ Թվականի տեսակները, դրանց գոյականների, բայերի, դերանունների գործածությունը։ Տարարմատ թվականներ։ Թվականի գրության ձևերը: Դերանուններ: Դերանունների տեսակները և գործածությունը: Դերանունների հոլովումը: Երրորդ դեմքի նա և ինքը (նրանք, իրենք) դերանունների գործածությունը: Հարցական դերանունների գործածությունը երկրորդական նախադասություններում։ Հոդեր։ Բայ: Բայական վերջավորությունները։ Պարզ և ածանցավոր բայեր: Բայահիմքեր։ Դիմավոր բայեր և դերբայներ։ Ինքնուրույն գործածություն ունեցող դերբայների վերածումը դիմավոր բայերի և հակառակը։ Եղանակային և ժամանակային ձևերի իմաստները, գործածությունը։ Բայի սեռը։ Ներգործական նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակր։ Ժխտական խոնարհում։ Մակբայ։ Տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի մակբայների կազմությունը և գործածությունը։ Կապ: Տեսակները, կիրառությունը: Շաղկապ: Կիրառությունը: Շաղկապներ և հարաբերական դերանուններ: Ձայնարկություններ: Վերաբերական բառեր:
Շարահյուսություն։ Շարադասություն։ Տրամաբանական շեշտ։ Նախադասության անդամներ։ Ենթակա։ Ընդհանուր և տարբեր ենթականերով, և, ու, կամ շաղկապներով կապակցված բարդ համադասական նախադասություններ։ Բառով, բառակապակցությամբ կամ երկրորդական նախադասությամբ արտահայտված ենթականեր։ Ստորոգյալ։ Պարզ և բաղադրյալ ստորոգյալներ։ Բառով, բառակապակցությամբ կամ երկրորդական նախադասությամբ արտահայտված ստորոգելիներ։ Պարզ և բարդ նախադասություններ։ Համադասություն և ստորադասություն։ Լրացումներ և լրացյալներ, համազոր անդամներ, գլխավոր և երկրորդական նախադասություններ, համադաս նախադասություններ։ Նախադասության անդամների արտահայտումը բառով, բառակապակցությամբ և երկրորդական նախադասությամբ։ Միջանկյալ բառեր և արտահայտություններ։ Կոչական: Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի: Պարզ նախադասությունների միավորումը բարդ նախադասության մեջ։ Բարդ նախադասության վերածումը պարզի՝ երկրորդական նախադասությունը հանելով: Դերբայական դարձված։ Երկրորդական նախադասության փոխակերպումը դերբայական դարձվածի և հակառակը։ Դերբայական դարձվածի տրոհումը։ Միջանկյալ նախադասություններ։
Ուղղակի և անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքի տեսակները։ Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի և հակառակը։
Կետադրություն: Տրոհության նշանների գործածությունը: Բացահայտության նշանների գործածությունը: Առոգանության նշանների գործածությունը:
Տեքստ։ Տեքստի կազմությունը։ Նախադասությունների շարադասություն։ Պարբերություն։ Համառոտ և ընդարձակ տեքստեր։ Շարադրություն: Տպավորություն: Նկարագրություն և բնութագրում: Լուր: Ռեպորտաժ: Ակնարկ: ՀարցազրույցՓոխադրում: Տեքստի ընդարձակում։ Տեքստի համառոտում։ Տեքստ և հետևություն (տեքստի ասելիք): Թարգմանություն:
Տեքստ
Տեղեկատվական տեքստ. գովազդ.գովազդի և սովորական հայտարարության տարբերությունը(բառապաշարային, հուզաարտահայտչական)
Ոճագիտություն
Պաշտոնական ոճ. կիրառության ոլորտները, լեզվական առանձնահատկությունները`սեղմություն, ճշգրտություն,կայուն արտահայտություններ, հուզականության և պատկերավորության բացակայություն
Գեղարվեստական ոճ. պատում` իրական և ֆանտաստիկ բովանդակությամբ
Մակդիր. նրա արտահայտությունը գոյականով, ածականով և մակբայով
Պարտադիր գրականություն
Դ.Դեմիրճյան – <<Ջութակ և սրինգ>>
Ավ. Իսահակյան <<Սիրահար քամին>>
                         <<Համբերանքի չիբուխը>> 
                         <<Հավերժական սերը>>
Ռ. Զարյան        <<Գուրգեն Մահարու մասին>>
                        <<Ավետիք Իսահակյանի մասին>>
                        <<Դերենիկ Դեմիրճյանի մասին>>
Վ. Փափազյան <<Լուր-դա-լուր>>
Հակոբ Պարոնյան <<Մեծապատիվ մուրացկաններ>>(հատված)
Վիլյամ Սարոյան <<Նռնենիները>>
                         <<Իմ գերդաստանը>>
Ա.Բակունց      <<Սպիտակ ձին>> 
                      <<Միրհավը>>
Հ.Մաթևոսյան <<Կանաչ  դաշտ>>

Պարտադիր նախագծեր
Վիկտոր Համբարձումյան
Կոմիտասյան օրեր
Երևանի օր
Գրիգոր Գուրզադյան – էսսեներ
Մխիթար Սեբաստացու օրեր
Պարույր Սևակ
Վահան Տերյան
Հովհաննես Թումանյան
Եղիշե Չարենց
Ղազարոս Աղայան
Վրացական օրեր
Ռոդարիական օրեր
Համո Սահյան
Դանիել Վարուժան
Շառլ Ազնավուր
Լրացուցիչ ընթերցանություն (անընդհատ համալրվում և փոփոխվում է)
 Գուրգեն Մահարի  <<Մանկություն>>
 Դերենիկ Դեմիրճյան <<Ավելորդը>>
                               <<Գիրք ծաղկանց>>
Վիլյամ Սարոյան  <<Կոտրված անիվը>>
                           <<Մարդկության տունը>>
                           <<Իմ սիրտը լեռներում է>>
                           <<Իմ անունը Արամ է>>
                           <<Հայը և հայը>>
 Մուշեղ Գալշոյան  <<Մամփրե արքան>>
                            <<Ներսեն>>
Վահան Թոթովենց <<Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա>>
Ջեկ Լոնդոն  <<Ոսկե կիրճը>>
Հեկտոր Մալո  <<Առանց ընտանիքի>>
Օ՛ Հենրի  <<Մոգերի ընծաները>>
Նադեր Իբրահիմի <<Իմ փոքրիկ սիրտն ո՞ւմ նվիրեմ>>
Գնահատման համակարգ
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման:
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին:
Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ:
4-5 միավոր
·         Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում դասարանում.
6-7 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`
·         լրատվություն, կայքի, բլոգի  համար նյութի ստեղծում
·         կայքում քննարկման մասնակցություն (գրավոր արձագանք), կրթահամալիրի կայքի և այլ ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանք.
·         կայքի համար ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ.
·         նախագծային աշխատանքի, ստուգատեսների մասնակացություն
8-9 միավոր
·         նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակացություն
·         արդյունավետ բլոգավարություն, ստեղծագործական աշխատանք
·         գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն
·         ուսումնահետազոտական աշխատանք (ուսումնական նյութերի, ուսումնական տեսանյութերի ստեղծում)
10 միավոր
·         երբ թվարկվածին ավելանում է նաև հետազոտական աշխատանք, հոդված, մեդիաօլիմպիադայի, թարգմանության ստուգատեսի, Հանրակրթական Դիջիտեքի, այլընտրանքային մեդիափառատոնի մրցանակ։



«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...